Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
422 միլիոն 743,6 հազար դրամ Տավուշի մարզի հինգ մանկապարտեզների շենքերի վերակառուցման կամ հիմնանորոգման համար
02.04.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել 422 միլիոն 743,6 հազար դրամ հատկացնել Տավուշի մարզի հինգ մանկապարտեզների շենքերի վերակառուցման կամ հիմնանորոգման համար։
Այդ թվում՝
92 միլիոն 362,0 հազար դրամ՝ «Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի համար։
58 միլիոն 448,9 հազար դրամ՝ «Հաղարծինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի համար։
69 միլիոն 383,8 հազար դրամ՝ «Կոթիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի համար։
105 միլիոն 333,6 հազար դրամ՝ «Սարիգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի համար։
97 միլիոն 215,3 հազար դրամ՝ «Բերդավանի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի համար։


