Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտերի ընդունում – SAFER նախաձեռնություն
01.04.2026
Տավուշի մարզերի հարգելի՛ քաղաքացիներ,
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի հնարավորություն՝ բարելավելու Ձեր տան էներգաարդյունավետությունը, կրճատելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։ Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ դառնալով «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շահառու։ SAFER նախաձեռնությունն իրականացնում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային հմագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։
Դիմում-հայտերի ընդունման ժամկետ - ապրիլի 1-30, 2026թ
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են Տավուշի մարզերի խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները, որոնք ջեռուցման հիմական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ օգտագործում են վառարան։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է աջակցել շուրջ 300 տնային տնտեսությունների՝
• նվազեցնելու էներգետիկ ծախսերը
• բարձրացնելու տների էներգաարդյունավետությունն ու հարմարավետությունը
• նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը
Ի՞նչ աջակցություն է տրամադրվում
• Տների ջերմամեկուսացում (դռներ/պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում)
• Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում
• Արևային ջրատաքացուցիչների տեղադրում
• Էներգաարդյունավետ վառարանների տրամադրում
Համաֆինանսավորման պայման
Ընտրված շահառուները պետք է ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում պահանջվող ներդրման ընդհանուր արժեքից (բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների) ։
Դիմումները ընդունվում են միայն առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական կայքի միջոցով safer.am
Կայքում հասանելի են դիմելու բոլոր մանրամասները, շահառու դառնալու չափանիշները և գործընթացի ամբողջ նկարագրությունը։
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ դիմե՛ք նշված ժամկետում և կատարե՛ք քայլ դեպի ավելի հարմարավետ և էներգաարդյունավետ տուն։


