Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման և քննարկման հանդիպում
30.03.2026
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության աշխատակիցները, Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վ․ Սուքոյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գ․ Հարությունյանը, Իջևան համայնքի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու Ա․ Խառատյանը, ինչպես նաև վարչական բնակավայրերի ղեկավարներ և ֆերմերներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին, որից հետո հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցավ ակտիվ քննարկում։


