Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 25-ին տեղի ունեցավ 2026 թվականի ՀՀ Տավուշի մարզի խորհրդի առաջին նիստը, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը

25.03.2026

Նիստին ներկա էին մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ:


Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ մարզի համայնքների կողմից ներկայացված 2026 թվականի սուբվենցիոն հայտերի ընթացքի, համայնքների տեղական բյուջեների կազմման և սեփական եկամուտների կատարողականի, ինչպես նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, որակի վերահսկման և մշտադիտարկման արդյունքների մասին:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը:

Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր:
Նիստը ամփոփեց և ավարտեց մարզպետ Հայկ Ղալումյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 16:16:31