Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում
24.03.2026
Հայկ Ղալումյանը հանդիպել է բնակիչների հետ՝ լսել նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները։ Քննարկման առանցքում եղել են բնակարանաշինության հետ կապված հարցերը, սոցիալական խնդիրները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա դժվարությունները։
Այցի ընթացքում մարզպետն այցելել է գյուղի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին և զրուցել աշխատակիցների հետ։
Այնուհետև Հայկ Ղալումյանը եղել է Ներքին Կարմիր Աղբյուրի դպրոցում, որտեղ հանդիպել է ուսուցչական անձնակազմի հետ՝ քննարկել կրթական գործընթացին առնչվող հարցեր։
Մարզպետը պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է բարձրացված հարցերը՝ կարևորել դրանց համակարգային լուծման անհրաժեշտությունը։


