Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդ համայնք կատարած այցի ընթացքում եղել է Վարագավան բնակավայրում

24.03.2026

Վարագավանում մարզպետը նախ հանդիպել է բնակիչների հետ՝ տեղում ծանոթացել բնակավայրի խնդիրներին։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խմելու եւ ոռոգման ջրի ապահավման հարցերին: Բարձրացվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, սոցիալական իրավիճակին առնչվող հարցեր, ինչպես նաև քննարկվել են բնակարանաշինության ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ։


Այցի ընթացքում մարզպետը շրջել է նաև բնակավայրի կրթական ու նախադպրոցական հաստատություններով։ Մանկապարտեզում նա զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել պայմաններով և առկա կարիքներով։ Այնուհետև Հայկ Ղալումյանը եղել է Վարագավանի դպրոցում, որտեղ հանդիպել է ուսուցչական կազմին։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական գործընթացին:


Այցի ավարտին մարզպետը նշել է, որ բարձրացված հարցերը կընդգրկվեն համապատասխան ուսումնասիրության փուլում՝ հետագա լուծումներ գտնելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 16:16:31