Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2026 թվականի մարտի 24-ին աշխատանքային այցով կգտնվի Բերդ համայնքի վերոնշյալ բնակավայրերում և կիրականացնի հանդիպում քաղաքացիների հետ
23.03.2026
Բերդ համայնքի Պառավաքար, Վարագավան և Ներքին Կարմիր աղբյուր բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2026 թվականի մարտի 24-ին աշխատանքային այցով կգտնվի Բերդ համայնքի վերոնշյալ բնակավայրերում և կիրականացնի հանդիպում քաղաքացիների հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն քաղաքացիներին հուզող հարցերը, առաջարկներն ու խնդիրները։
Քաղաքացիների հետ հանդիպումները կկայանան հետևյալ ժամանակացույցով՝
Պառավաքար - ժամը 10:40-11:15
Վարագավան - ժամը 11:30-12:00
Ներքին Կարմիր աղբյուր - ժամը 13:50-14:20
Ընդունելության կազմակերպման և մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել համապատասխան բնակավայրերի վարչական ղեկավարներին։


