Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ և «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

21.03.2026

Մարզպետը ծանոթացել է հաստատություններում վերջերս ձեռք բերված բժշկական նոր սարքավորումներին, գնահատել դրանց հնարավորությունները և կարևորությունը բնակչությանն առողջապահական ծառայությունների մատուցման գործում։


Հայկ Ղալումյանը հանդիպել և զրույց է ունեցել հաստատությունների աշխատակիցների հետ, քննարկվել են առկա խնդիրները, ինչպես նաև դրանց հնարավոր լուծման ուղիները։


Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է նաև Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի իրականացման ընթացքին, գնահատել տեղական մակարդակով ծրագրի կիրառման առանձնահատկությունները և մատուցվող ծառայությունների հասանելիությունն ու որակը։


Մարզպետն ընդգծել է բժշկական ենթակառուցվածքի զարգացման և բնակչությանն որակյալ առողջապահական ծառայությունների ապահովման կարևորությունը, հայտնելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 16:16:31