Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց ՀՀ վարչապետի հովանու ներքո «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը
20.03.2026
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցված Գանձաքարի միջնակարգ դպրոցի նորակառույց ու բարեկարգ մարզադահլիճում անցկացվեց ՀՀ վարչապետի հովանու ներքո «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը։
5-6-րդ դասարանների հաղթող թիմերը՝
1-ին տեղ – Նոյեմբերյանի վարժարան
2-րդ տեղ – Բերդի թիվ 4 հիմնական դպրոց
3-րդ տեղ – Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց
7-9-րդ դասարանների հաղթող թիմերը՝
1-ին տեղ – Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց
2-րդ տեղ – Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ – Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
Նոյեմբերյանի վարժարանի և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմերը կներկայացնեն Տավուշի մարզը հանրապետական փուլում։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին և կազմակերպիչներին՝ սպորտային ոգու և ակտիվ մասնակցության համար։


