Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդ համայնք կատարած այցի շրջանակում մարզպետ Հայկ Ղալումյանը եղել է Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում

10.03.2026

Հայկ Ղալումյանը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալներին, ինչպես նաև հանդիպել է ուսուցչական անձնակազմի հետ՝ քննարկելով կրթական գործընթացին, ուսումնական միջավայրին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։


Այնուհետև մարզպետը ծանոթացել է Բերդ համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի:


Այցի ավարտին Հայկ Ղալումյանը Բերդի համայնքապետարանում հանդիպում է ունեցել բնակիչների, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, սոցիալական և այլ տեղական խնդիրներին վերաբերող հարցեր։

Մարզպետը լսել է բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկները՝ նշելով, որ դրանք կքննարկվեն համապատասխան կառույցների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-16 12:37:15