Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով գտնվում է Բերդ համայնքում։
10.03.2026
Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է համայնքում իրականացվող մի շարք շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին։
Մարզպետը նախ այցելել է Հախում գետի վրա կառուցվող կամրջի շինհրապարակ, տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքներին և ընթացիկ փուլին։
Այնուհետև Հայկ Ղալումյանը եղել է Նավուր բնակավայրում կառուցվող նոր դպրոցի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետը շրջայց է կատարել նաև Տավուշի միջնակարգ դպրոցում, որտեղ ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։
Շրջայցից հետո մարզպետը հանդիպում է ունեցել դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ և քննարկել կրթական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։


