Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը
09.03.2026
Խորհրդակցությանը մասնակցեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքաշինությանը, սուբվենցիոն ծրագրերին, կրթությանն առնչվող հարցեր։
Մասնակիցները ներկայացրեցին համապատասխան ոլորտներում առկա իրավիճակը և քննարկեցին առաջիկա քայլերը։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը պատասխանատու անձանց տվեց հանձնարարականներ։


