Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպում եկամուտների տարեկան հայտարարագրերի լրացման վերաբերյալ
09.03.2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով հանրության պատշաճ իրազեկումը, Տավուշի մարզում կազմակերպում է հանդիպում՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզեցված համակարգին և օրենսդրական բարեփոխումներին ծանոթացնելու նպատակով:
Իրազեկման հանդիպման ընթացքում կներկայացվեն իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը, ինչպես նաև քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն՝ տեղում հայտարարագրերի լրացման հարցում։
Հանդիպման մանրամասները
Օրը՝ Մարտի 17,
Ժամը՝ 11:00,
Վայրը՝ ք. Իջևան, Սահմանադրության 1, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի դահլիճ։
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել՝
զանգահարելով մարզում գործող սպասարկման բաժին՝
Հեռ.`+374 (60) 84-15-83
կամ
էլեկտրոնային նամակ ուղարկելով HVSV8@taxservice.am էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1421


