Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
08.03.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր անփոխարինելի դերը մեր հասարակության զարգացման, մեր երկրի շենացման և ամուր ընտանիքների պահպանման գործում: Դուք հաջողությամբ համատեղում եք մասնագիտական ձեռքբերումները, հասարակական ակտիվությունն ու ընտանեկան օջախի ջերմությունը՝ մնալով բարության և ներդաշնակության մարմնացում:
Առանձնակի խոնարհումս մեր հերոսների մայրերին ու կանանց, ովքեր տոկունության և անսահման սիրո օրինակ են բոլորիս համար:
Մաղթում եմ ձեզ առողջություն, անսպառ եռանդ և թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն սիրով, ուշադրությամբ ու գնահատանքով:


