Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների հետ համատեղ, շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը
26.02.2026
«Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի դպրոցում տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Ծրագրի նոր մոդելով նախատեսվում է դպրոցներում հիմնել ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ: Սա թույլ կտա դպրոցներին ինքնուրույն ապահովել թարմ, առողջարար սնունդ և կծառայի որպես գործնական կրթական հարթակ աշակերտների համար:
Արաքսիա Սվաջյանը կոչ է արել դպրոցներին ակտիվորեն համագործակցել մասնագետների հետ՝ տրամադրված փորձագիտական խորհրդատվությունը դպրոցի առօրյայի մաս դարձնելու համար։


