Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Գետահովիտ բնակավայրում էր
25.02.2026
Մարզպետն այցի շրջանակում համայնքի և վարչական ղեկավարների ուղեկցությամբ այցելեց դպրոց, մանկապարտեզ, ամբուլատորիա, շրջեց նոր կառուցվող ամբուլատորիայի շինհրապարակում, ծանոթացավ առկա խնդիրներին։
Այնուհետև հանդիպեց բնակիչների հետ, որոնք ներկայացրին բնակավայրի համար կարևոր մի շարք հարցեր։
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն համապատասխան մարմիների հետ՝ հնարավոր լուծումների մշակման և փուլային իրականացման նպատակով։


