Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց կատարեց Ենոքավան բնակավայր։
24.02.2026
Բնակավայրի դպրոցում քննարկվեց գազիֆիկացման հարցը, ինչպես նաև դպրոցամերձ ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով ճաղավանդակի կառուցման անհրաժեշտությունը։
Այցի ընթացքում մարզպետը եղավ նաեւ համայնքի ամբուլատորիայում, որտեղ քննարկվեցին շենքային պայմանների բարելավման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրները։
Այնուհետև Հայկ Ղալումյանը հանդիպեց բնակիչների հետ, որոնք ներկայացրին համայնքի համար կարևոր մի շարք հարցեր՝ կոյուղու համակարգի բարելավում, հողերի նշանակության փոփոխման գործընթաց, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման դժվարություններ։
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն համապատասխան կառույցների հետ՝ հնարավոր լուծումների մշակման և փուլային իրականացման նպատակով։


