Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը
23.02.2026
Պատվիրակության կազմում էին՝ փոխտնօրեն, ԳԿՀԱՀ և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը։ Այցին մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում Բագրատ Սարգսյանը ներկայացրեց Տավուշի մարզում կատարված աշխատանքները, իսկ ՀՕՖ-ի ոլորտային պատասխանատուները՝ 2026թ. նախատեսվող ծրագրերը։
Մարզպետը նշեց, որ մարզում ինչպես պետական բյուջեով, այնպես էլ տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, սակայն կան դեռևս լուծում պահանջող խնդիրներ։
Քննարկվեցին մարզում առկա մի քանի հրատապ հարցեր, որոնց վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու և հնարավորության դեպքում դրանք նախատեսվող ծրագրերի ցանկում ընդգրկելու մասին։


