Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում

20.02.2026

 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարավողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում, տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում, որը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։

Քննարկմանը մասնակցում էին «Բի-Դի-Օ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի և համայնքների ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Քննարկման ընթացքում նշվեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է գնահատել մարզերի և համայնքների առջև ծառացած կլիմայական ռիսկերը, մարտահրավերներն ու դրանց ազդեցությունները, ինչպես նաև մշակել համայնքների կարիքներին համապատասխան գործողությունների ծրագրեր։ Կլիմայական խոցելիությունը մեղմող ծրագրային լավագույն առաջարկները կֆինանսավորվեն։

Այնուհետև ներկայացվեցին հարցադրումներ, որին հաջորդեց ամփոփիչ հարցուպատասխանի փուլը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-26 10:29:28