Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մասնակցել է «Տավուշի մարզի զբոսաշրջային այցելավայրի մարքեթինգային ռազմավարություն 2026–2030 թթ.» նախագծի ներկայացմանը

19.02.2026

Նախագծի նպատակն է ձեւավորել Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման միասնական ռազմավարական մոտեցում՝ բարձրացնելով մարզի ճանաչելիությունը եւ մրցունակությունը զբոսաշրջային շուկայում։


Ներկայացման ընթացքում ընդգծվել է Տավուշի զբոսաշրջության ակումբի դերը, որը ստեղծվել է որպես ոլորտի ներկայացուցիչների համագործակցության հարթակ։ Այն միավորում է զբոսաշրջային բիզնեսներին՝ նպաստելով փորձի փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, նոր շուկաների հասանելիությանը եւ զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը։

Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ։ Իրականացնող կազմակերպությունն է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-25 16:58:09