Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
19.02.2026
Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։
Կհամաֆինանսավորվեն 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝
-Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով,
-Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում։
Տավուշի մարզը ներառված է այն մարզերի ցանկում, որտեղ 2024–2025 թթ. կարկուտի հետևանքով տուժած հողօգտագործողներին տրամադրվելու է վնասների մասնակի փոխհատուցում։ Պետբյուջեում նախատեսվում է լրացուցիչ վերաբաշխում՝ պարտավորությունները ամբողջությամբ մարելու նպատակով։
Կառավարության որոշմամբ՝ 2026 թ. պետբյուջեով սահմանամերձ համայնքներին որպես աջակցություն հատկացվել է 1 048 000.0 հազար դրամ։ Վերոնշյալ գումարը տրամադրվում է Արարատի մարզի, Գեղարքունիքի մարզի, Վայոց ձորի մարզի, Սյունիքի մարզի և Տավուշի մարզի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։


