Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի տարեկան խորհրդի նիստը։

18.02.2026

Նիստին ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, համայնքների ղեկավարները, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի տնօրեն Աննա Մարդանյանը, ՀԿ-ի խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանը, գերմանական միջազգային ընկերակցության (GIZ) հայաստանյան գրասենյակի «Մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի ղեկավար Սվենյա Վայրաուխը, GIZ-ի փորձագետ Օդրի Սքոտտը և ոլորտային մասնագետներ։


Բացման խոսքում ու հետագա քննարկումներում մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը կարևորեց համայնքների հետ նոր նախաձեռնությունների անհրաժեշտությունը մարզի զբոսաշրջային բրենդավորման համատեքստում։


Նիստի ընթացքում ներկայացվեց 2025թ-ի տարեկան հաշվետվությունը։
Ներկաները կարևորեցին մարզի համայնքների և գործարար հատվածի հետ համագործակցության նոր ձևաչափի ներդրման անհրաժեշտությունը։


GIZ-ի փորձագետ Օդրի Սքոտտը ներկայացրեց Տավուշը որպես զբոսաշրջային այցելավայր բրենդավորելու և մարքեթինգ իրականացնելու 2026-2030թթ համապարփակ ռազմավարությունը, որը որպես փաստաթուղթ ուղենիշային կարող է լինել մարզի ռազմավարական զարգացման համատեքստում։


Խորհրդի նիստն ամփոփվեց ինչպես մտահոգությունների կիսմամբ, այնպես էլ նոր հնարավորությունների մասին առաջարկներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-25 16:58:09