Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Ակնաղբյուր բնակավայր։
16.02.2026
Այցի շրջանակում մարզպետի առաջին կանգառն Ակնաղբյուրի հիմնական դպրոցն էր, որտեղ նա հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացել է դպրոցում առկա խնդիրներին, լսել ուսուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները, ինչպես նաև պատասխանել նրանց հուզող հարցերին։
Այնուհետև Հայկ Ղալումյանը հանդիպել է բնակիչների հետ՝ լսել բնակավայրում առկա խնդիրներն ու առաջարկությունները, որոնց վերաբերյալ ներկայացրել է հնարավոր լուծումների տարբերակները:
Այցի ավարտին մարզպետը տեղում ծանոթացել է Ակնաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցված տուֆապատ ճանապարհի ներկայիս վիճակին:


