Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերյան քաղաքում բացվեց «ԼՈՖԹ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը
07.02.2026
Փետրվարի 7-ին Նոյեմբերյան քաղաքում բացվեց «ԼՈՖԹ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը, որը միտված է համայնքի 13-35 տարեկան երիտասարդների կարողությունների զարգացմանը, նրանց ստեղծարար, կրթական և հասարակական ակտիվության խթանմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության ներկայացուցիչներ, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության անդամներ և բազմաթիվ երիտասարդներ։
Բացման արարողության ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանի և Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի միջև՝ նպատակ ունենալով ամրապնդել և ընդլայնել երիտասարդական ծրագրերի իրականացումը համայնքում։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարը շրջայց կատարեց կենտրոնում, զրուցեց երիտասարդների հետ՝ հետաքրքրվելով նրանց նախասիրություններով, նախաձեռնություններով և ապագա ծրագրերով։


