Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարը այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան
07.02.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին այցելել է Տավուշի մարզում գործող «Դիլի» կաթնամթերքի գործարան: Այցին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։
Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել 231 գլուխ հոլշտին ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։
Պետական մեկ այլ ծրագրի շրջանակներում ընկերության կողմից նախատեսվում է անասնաբուծության ոլորտում իրականացնել 3․4 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։


