Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

06.02.2026

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Հանդիպմանը ներկա էին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, մարզի բիզնեսի ու տուրիզմի ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030թթ․ ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման մոդելը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Տավուշի մարզում իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ ոլորտի զարգացման համատեքստում։


Քննարկվել են մարզի զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործման, ենթակառուցվածքների զարգացման և մասնավոր հատվածի ներգրավմանն ուղղված հարցեր։


Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը և նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել են ներկաների հարցերին՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին և առաջարկություններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 16:24:07