Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ձմեռային զորակոչն ավարտվեց:
30.01.2026
Այսօր՝ հունվարի 30-ին, Տավուշի մարզից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել զորակոչիկների վերջին խումբը:
ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատում էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Մարզպետը հանդիպել է զորակոչիկներին, խոսել բանակի բարեփոխումներից, մաղթել նրանց բարի ու անփորձանք ծառայություն։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսար Մհեր Ավալյանը և այլ պաշտոնատար անձինք։
Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, տղերք


