Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է Իջևանի մշակույթի տանը կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայոց բանակի օրվան։
28.01.2026
Միջոցառումը կազմակերպվել էր Իջևանի համայնքապետարանի կողմից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, անդրադարձ կատարվեց բանակի պատմության կարևոր փուլերին և ձեռքբերումներին։
Ներկաների համար մշակութային ծրագրով հանդես եկան Իջևանի կրթամշակութային հաստատությունների սաները՝ ներկայացնելով ազգային և հայրենասիրական երգեր ու պարային կատարումներ։


