Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ

28.01.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր մենք նշում ենք մեր պետականության ամենակարևոր հենասյուներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։


Հունվարի 28-ը լոկ օրացուցային տոն չէ. այն մեր ժողովրդի կամքի, տոկունության և անկոտրում ոգու խորհրդանիշն է։ Հայ զինվորն ու սպան այսօր էլ շարունակում են լինել մեր անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը։


Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր տղաներին։ Թող ձեր ծառայությունը լինի խաղաղ և անվտանգ։ Իմացե՛ք, որ թիկունքում ձեզ միշտ սպասում են, հպարտանում և վստահում։


Բարի ծառայություն և անփորձանք վերադարձ մեր բոլոր զինվորներին։ Թող Հայոց բանակը միշտ լինի հզոր և մարտունակ։


Փա՛ռք ու պատի՛վ Հայոց բանակին։


Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 16:24:07