Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և խոնարհման օրվա կապակցությամբ

27.01.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այս տարի մեր պետական օրացույցում առաջին անգամ նշվում է հունվարի 27-ը՝ որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և խոնարհումի օր։


Այս նոր նախաձեռնությունը պետական մակարդակով ևս մեկ անգամ ընդգծում է մեր հավաքական երախտագիտությունն ու խոնարհումն այն քաջերի առջև, ովքեր տարբեր ժամանակներում իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ինքնության և ազատության։


Մեզ համար յուրաքանչյուր օր է հիշատակի և հարգանքի տուրքի օր, սակայն այսուհետ հունվարի 27-ը կլինի այն խորհրդանշական ժամանակը, երբ մենք՝ որպես մեկ միասնական ժողովուրդ, պետք է վերաարժևորենք մեր անցած ուղին և մեր հերոսների թողած պատգամը։


Հարգելի՛ ծնողներ և հարազատներ, ձեր ցավն անփարատելի է, բայց ձեր զավակների սխրանքը՝ անմահ։ Այս օրվա պաշտոնական սահմանումը ևս մեկ հավաստում է այն բանի, որ նրանց հիշատակը վառ է պահվում ոչ միայն ձեր տներում, այլև ողջ պետության հիշողության մեջ։


Մենք պարտավոր ենք շարունակել ապրել ու արարել՝ հավատարիմ մնալով այն արժեքներին, որոնց համար նրանք չխնայեցին ամենաթանկը։
Հավերժ փառք մեր նահատակներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 16:24:07