Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին

23.01.2026

Տավուշի մարզպետի աշխատակազմում մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։


Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Տավուշի մարզը պատրաստ է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները:


Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունները և ընդգծել, որ պատրաստ է աջակցել համատեղ նոր նախագծերի իրականացմանը, որոնք կխթանեն մշակութային, կրթական և տնտեսական կապերը:


Հանդիպման ավարտին մարզպետը դեսպանին է հանձնել խորհրդանշական հուշանվեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-05 16:24:07