Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև կնքված 2025-2029թթ Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը

20.01.2026

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև կնքված 2025-2029թթ «Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի» շրջանակում, Ֆրանսիայում Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, 2026 թվականի հունվարին մեկնարկել է առաջին ծրագիրը՝ «Ագրոզբոսաշրջության ռազմավարության իրականացումը որպես Տավուշի մարզպետի աշխատակազմի և Օ-դը-Սեն դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության բաղադրիչ»։


Ծրագիրը մշակվել և ներկայացվել է Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից, որը կիրականացվի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։


Ծրագրային գործողությունների հիմնական ուղղություններն են հանդիսանում․
Ստեղծել Տավուշի մարզի ագրոզբոսաշրջության ցանց,
Աջակցել ագրոզբոսաշրջային տնտեսություններին մեթոդական, ֆինանսական և հաղորդակցության գործիքներով,
Նպաստել Տավուշի մարզի այցելավայրերի կառավարման կազմակերպության կարողությունների զարգացմանը։


Ծրագրի նախնական տարբերակը քննարկվել է դեռևս 2024թ-ի մայիսին Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակության՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, կարևորվել է նաև սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացման հնարավորությունները, որը հանդիսանում է մեկնարկած ծրագրի բաղկացուցիչ մաս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-21 17:54:08