Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
16.01.2026
Այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։
Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Մհեր Ավալյանը ներկայացրել է հաշվետվություն 2026 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։


