Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթի մասնակցության հրավեր

12.01.2026

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, «ԷյԷսԲի» Հայաստան կազմակերպության հետ համագործակցությամբ և BMZ-ի ֆինանսավորմամբ «Փախստականների և ընդունող համայնքների հզորացում․ աշխատաշուկայում մրցունակության բարձրացում և ակտիվ աջակցություն կայուն ինտեգրման համար (ELSI, 2025-2029)» բազմամյա ծրագրի շրջանակներում հրավիրում է հավատարմագրված Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններին մասնակցելու մրցույթի։


Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում փախստական և ընդունող համայնքների խոցելի կանանց համար ապահովել բարձրորակ, ներառական և աշխատաշուկային համապատասխան մասնագիտական ուսուցում։


Դիմող հաստատությունները պետք է ունենան գործող հավատարմագրում, ՄԿՈՒ փորձառություն, որակավորված դասընթացավարներ, համապատասխան ենթակառուցվածքներ և մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար։


Ուսուցման ուղղությունները ներառում են՝ ՏՏ, հաշվապահություն, հյուրընկալություն, խոհարարություն, գեղեցկության ոլորտի ծառայություններ, կար ու ձև, շինարարություն, գյուղատնտեսություն և այլ մասնագիտական ոլորտներ։


Մրցույթի պայմաններին ծանոթանալու և մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ 2025թ. դեկտեմբերի 29-ից կամ անցնել հետևյալ հղումով, ներբեռնել փաստաթղթերը, լրացնել դրանք և բերել կամ ուղարկել կենտրոնական գրասենյակ`
https://drive.google.com/.../1NY.../view...


Մրցութային փաթեթի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում՝ 2026թ. հունվարի 16-ը 17:30։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հետադարձ կապ կհաստատենք միայն հաջորդ փուլ անցած մասնակիցների հետ։


Տեղեկությունների համար՝
+374 96 00 27 70
hermine.paytyan@missionarmenia.org 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 11:09:52