Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության հունվարի 8-ի նիստում հաստատվել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը
08.01.2026
Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 20-ից։ Մինչև 2021թ. կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետը սահմանվել է 2026թ․ դեկտեմբերի 31-ը։
Հաշվառման գործընթացը սկսելու և ավարտելու կարգը հետևյալն է․
Պետք է համոզվել, որ ինքնակամը կառուցված է մինչև 2021թ.
անձնական հիշողությունով կամ տեղեկություններով,
հին լուսանկարներով կամ տեսանյութերով,
Google Earth հավելվածով,
Կադաստրի կոմիտեից ստանալ վճարովի պաշտոնական տեղեկատվություն։
Պետք է դիմել որակավորված մասնագետի (գեոդեզիստ/չափագրող) և պատվիրել չափագրման աշխատանքները
Կարևոր է, որ
Տվյալ մասնագետները մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ լինեն, ոչ թե Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ։
Ծառայության ընթացքում անհրաժեշտ է հետևել աշխատանքին և միայն ամբողջական ստուգումից հետո ստորագրել ներկայացվող փաստաթղթերը։
Նշենք, որ այդ ծառայությունները վճարովի են։
Անպայման պետք է հետևել, որպեսզի մասնագետը հաշվառման փաթեթը մուտքագրի էլեկտրոնային համակարգ
Փաթեթը պետք է ներբեռնվի առցանց չափագրման հարթակ։
Որպես ներբեռնման հավաստում՝ պետք է ստանաք SMS ծանուցում։
Անհրաժեշտ է սպասել հաստատման մասին երկրորդ SMS-ին
Այնուհետև պետք է սպասել հաջորդ SMS հաղորդագրությանը, որը կհաստատի, որ Ձեր ինքնակամ կառույցը հաշվառված է Կադաստրի կոմիտեում։
Հերթերից և ծանրաբեռնվածությունից խուսափելու համար հորդորում ենք սկսել գործընթացը ժամանակին։ Հաշվառման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը:


