Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ
08.01.2026
Հարգելի՛ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ։ Ձեր ամենօրյա պատասխանատու և անձնվեր ծառայությունն ուղղված է մեր պետականության հիմքերի ամրապնդմանը, հասարակության անվտանգության ապահովմանը, սահմանադրական կարգի և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, հայրենասիրությունը և ծառայողական պարտքի հանդեպ հավատարմությունը կարևոր դեր ունեն Հայաստանի Հանրապետության կայունության և զարգացման գործում։
Այս խորհրդանշական օրը մաղթում եմ ձեզ անսասան կամք, ծառայողական նոր ձեռքբերումներ, առողջություն և անվտանգ ծառայություն։ Թող ձեր կատարած կարևոր առաքելությունը մշտապես արժանանա պետության և հասարակության բարձր գնահատանքին։


