Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող 2026 թվականը մեր երկրի համար լինի առաջընթացի, խաղաղության և կայուն զարգացման տարի։
Յուրաքանչյուր տարի իր նվաճումներն ու փորձություններն է բերում, իր հետքն է թողնում երկրի պատմության մեջ։ 2025 թվականն անցավ արդյունավետ աշխատանքի, բազմաթիվ ծրագրերի և նոր նախաձեռնությունների իրականացմամբ։
Արդեն կանգնած ենք 2026 թվականի շեմին՝ նոր ծրագրերով, նոր նպատակներով ու վստահությամբ, որ դրանց իրականացումը կնպաստի մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին։
Առանձնակի շնորհավորում եմ սահմանին կանգնած զինվորի Ամանորը։ Փա՛ռք ու պատի՛վ նրանց։ Խոնարհվում եմ հանուն հայրենիքի նահատակված մեր հերոս տղաների հիշատակի առաջ։ Նրանք միշտ մեզ հետ են, մեր սրտերում ու մեր հիշողություններում։
Թող խաղաղությունն ու բարօրությունը բնակվեն յուրաքանչյուր տանը, առողջությունն ու երջանկությունը՝ յուրաքանչյուր ընտանիքում, իսկ հավատը՝ մեր սրտերում։ Միասին մենք կշարունակենք կերտել ավելի ուժեղ և զարգացող Հայաստան, որտեղ յուրաքանչյուրը կզգա իր ներդրած աշխատանքի արժեքն ու նշանակությունը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


