Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարվա ամփոփում՝ մարզխորհրդի նիստ

23.12.2025

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզի մարզխորհրդի նիստը։ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունեց ներկաներին եւ ներկայացրեց 2025թ․ Տավուշի մարզում իրականացված ծրագրերը։


Այնուհետեւ Հայկ Ղալումյանը եւ մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը շնորհակալագրեր եւ հուշանվերերներ հանձնեցին տարվա ընթացքում մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց ու կազմակերպությունների։

ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում նախատեսվել է կառուցել 18 դպրոց։ Այս պահի դրությամբ կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց՝ Կիրանց գյուղի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը և Գանձաքարի՝ 500 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցը։

Սահմանամերձ գոտում ոռոգման համակարգերի վերականգնման ուղղությամբ իրականացվել է 5 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 800 մլն․ դրամ, վերակառուցվել են ջրհան կայանները, կառուցվել է շուրջ 30 կմ ոռոգման արտաքին և ներքին ցանց, ոռոգելի է դարձել շուրջ 500 հա հողատարածք և բարձրացվել է շուրջ 200 հա ոռոգման արդյունավետությունը։

2025թ․ ճանապարհաշինության բնագավառում ընդհանուր ներդրումները կազմում է շուրջ՝ 10,248 մլրդ․ դրամ։

2022–2025 թվականների պետական աջակցության ծրագրի շրջանակներում մինչև այսօր հաստատվել է 1501 դիմում։ 2025թ․ ընթացքում կառուցվել է 411 բնակելի տուն։

2025 թվականին Տավուշի մարզի չորս խոշորացված համայնքների կողմից մարզպետի աշխատակազմ ներկայացված ծրագրերի նախնական հայտերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 15 ծրագիր՝ 7,7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմում է 4,6 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության 2025թ․ դեկտեմբերի 18-ի նիստով հատկացվել է 329 մլն դրամ Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 10 հազար տեղանոց ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Մարզադաշտը նախատեսված է 2029 թ․ Հայաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության համար։

Լուսանկարների համար՝ անցեք հղումով ➡️ https://disk.yandex.ru/d/0M1uzilLQseVcQ

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 14:57:40