Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում-հանդիպում՝ «Միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը որպես ՖՄԴ հիման վրա հաշմանդամության գնահատման նոր մոդելի արդյունավետության գրավական» թեմայով

18.12.2025

Հանդիպմանը մասնակցեցին Տավուշի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, հիվանդանոցների, ԱԱՊ կենտրոնների և Միասնական սոցիալական ծառայության մասնագետներ։


Իրազեկումն իրականացվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության և Միասնական սոցիալական ծառայության պատասխանատու մասնագետների կողմից՝ ներկայացնելով ոլորտային գործառույթներն ու իրավական կարգավորումները։


Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես եկան՝


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ով ներկայացրեց ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի էությունն ու իրավական հիմքերը։


Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և Միասնական սոցիալական ծառայության ԱՖԳ և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը, որվքեր խոսեցին առողջապահական հաստատությունների և ՄՍԾ դերերի ու գործառույթների մասին։


«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ» ՓԲԸ թվային առողջապահության բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը, ով ներկայացրեց «Արմեդ» էլեկտրոնային համակարգում ուղեգրման գործընթացը։


«Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամի տեղեկատվական համակարգերի սպասարկման պատասխանատու Վարդուհի Ֆրնջյանը, ով ներկայացրեց e-disability համակարգի գործարկման ընթացքը՝ դիմումից մինչև գնահատում։


Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանի և քննարկման ձևաչափով։


Ծրագիրն իրականացվում է «Ի․ԷՍ․ԱՅ․ Խորհրդատվական Խումբ» ՀԿ-ի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաձայնությամբ և World Vision Հայաստան կազմակերպության ֆինանսավորմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 11:37:26