Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում
16.12.2025
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 8 քաղաքացի՝ Դիլիջանից եւ հարակից բնակավայրերից:
Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ հիմնականում սոցիալական եւ քաղաքաշինական բնույթի:
Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը հստակ հանձնարարականներ ու ժամկետներ է տվել համապատասխան ոլորտների պատասխանատուներին, իսկ մի շարք խնդիրների տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և լուծումներ։


