Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խրիստոս Սոֆիանոպուլոսին

15.12.2025

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Տավուշի մարզը պատրաստ է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ։


Հունաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Հունաստանի միջև երկարամյա բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ պատրաստ է աջակցել համատեղ նոր նախագծերի իրականացմանը, որոնք կխթանեն մշակութային, կրթական և տնտեսական կապերը:


Կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, մշակութային և կրթական ծրագրերի զարգացումը, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման հնարավոր ուղիները:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 11:37:26