Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։

12.12.2025

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ գուրգեն Հարությունյանը և Տավուշի մարզից ներկայացուցիչներ։


Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարարության Տարածքային զարգացման վարչության պետ Աննա Իվանյանը, և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչ Բոտագոզ Նարտաևան։


EU LEAD ծրագիրը ստեղծել է երկարաժամկետ կայունություն ապահովող ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծվել, կահավորվել և նորագույն տեխնիկայով համալրվել են տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) գործունեության համար անհրաժեշտ հինգ տարածքային գրասենյակներ։ Ծրագրի շրջանակներում հիմնված հինգ ՏԱԽ-երը պաշտոնապես գրանցվել են որպես հասարակական կազմակերպություններ՝ առաջնորդվելով մասնակցային մեթոդներով մշակված և հաստատված ռազմավարական գործողությունների ծրագրերով։
Քաղաքականության մշակման մակարդակում ծրագիրը մեծ ներդրում է կատարել Հայաստանի տարածքային զարգացման պլանավորման գործում։


Ծրագրի աջակցությամբ մշակվել է ՀՀ 2025–2030թթ․ տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, որտեղ ՏԱԽ-երը ներկայացված են որպես տարածքային զարգացումը ապահովող դերակատարներ։ Ռազմավարությունն այժմ գտնվում է հաստատման եզրափակիչ փուլում։


Ծրագրի հաջող իրականացման գործում ունեցած ակտիվ համագործակցության և ներդրման համար մի շարք մասնակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40