Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորած հերթական խորհրդակցությանը
11.12.2025
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացրած, մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը՝ քննարկելու տարեվերջյան կատարողականները։
Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։


