Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով
09.12.2025
«Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին լավագույնս մասնակցելու համար Տավուշի մարզը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով
Ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները:
Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը և ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին ակտիվ ներգրավվածության, կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։


