Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «ՀՀ Տավուշի մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի» հերթական նիստը

09.12.2025

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ «ՀՀ Տավուշի մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի» հերթական նիստը, որը վարեց առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։


Նիստի ընթացքում ամփոփվեցին 2025 թվականին մարզում իրականացված այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված էին հասարակությունում կանանց դերի բարձրացմանը։


Քննարկվեց երիտասարդների մասնագիտական կողմնորոշման խնդիրը, որի հետևանքով աշխատաշուկայում շարունակում են թափուր մնալ մի շարք պահանջված և մրցունակ մասնագիտությունների հաստիքներ։


Հանձնաժողովի անդամ, «Հանուն Իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մանուշ Մարալչյանը ներկայացրեց համառոտ զեկույց՝ անդրադառնալով նաև բռնության ենթարկված ընտանիքներին աջակցության կենտրոնի մատուցվող ծառայություններին և դրանց տրամադրման կարգին։


Նիստի ավարտին քննարկվեց հանձնաժողովի 2026 թվականի նիստերի անցկացման նախնական տարեկան պլան–ժամանակացույցը։ Հանձնաժողովի անդամները ներկայացրին առաջարկություններ՝ հաջորդ տարվա ծրագրերի առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:39:28