Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլ
28.11.2025
Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը
Վոլեյբոլի լիգան անցկացվեց 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝
6-7-րդ դասարաններ – 2013-2014 թվականներին ծնված աշակերտներ
Նոյեմբերյան համայնքի Պտղավանի միջնակարգ դպրոց
Իջևան համայնքի թիվ 1 հիմնական դպրոց
Բերդ համայնքի Արծվաբերդի միջնակարգ դպրոց
8-9-րդ դասարաններ - 2011-2012 թվականներին ծնված աշակերտներ
Իջևան համայնքի Խաշթառակի միջնակարգ դպրոց
Դիլիջան համայնքի Հաղարծինի միջնակարգ դպրոց
Նոյեմբերյան համայնքի Դովեղի միջնակարգ դպրոց
Մրցաշարն անցկացվում է դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով:


