Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Կառավարությունը 2025 թ. արդեն 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
20.11.2025
Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 59 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:
Ըստ Կառավարության նոյեմբերի 20-ի նիստի որոշման՝ համաֆինանսավորվելու են 20 համայնքի 24 սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝ Տավուշի մարզում՝ 5 ծրագիր:
▪️Իջևան համայնք, Իջևան բնակավայր – զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում (շինարարական աշխատանքների 80%-ն ավարտված, հիմնանորոգվել է 880 քմ տարածք):
▪️Իջևան համայնք, Իջևան բնակավայր – ճանապարհների ասֆալտապատում (շինարարական աշխատանքների 95%-ն ավարտված, ասֆալտապատվել է 3,923 քմ բակային տարածք):
▪️Նոյեմբերյան համայնք, Ոսկեպար բնակավայր – մանկապարտեզի հիմնանորոգում (շինարարական աշխատանքների 95%-ն ավարտված, նախատեսված է 25 սանի համար):
▪️Նոյեմբերյան համայնք, Նոյեմբերյան բնակավայր, Բարանայի փողոցի և Կոթի բնակավայրերի 22 և 26-րդ փողոցներ – տուֆապատում (ավարտված, տուֆապատվել է 973 մ ճանապարհ):
▪️Նոյեմբերյան համայնք, Պտղավան բնակավայր, 6-րդ փողոց – ասֆալտապատում (շինարարական աշխատանքների 95%-ն ավարտված, ասֆալտապատվել է 500 մ ճանապարհ):
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը տեղեկացրել է, որ Թթուջուր-Նավուր ճանապարհի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ Գանձաքար-Իծաքար ճանապարհում այժմ ընթանում են կահավորման և գծանշման աշխատանքներ:


