Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը Տավուշի մարզում
13.11.2025
Տավուշի մարզում իրականացվող «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի հերթական հանդիպումը կայացավ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում։
Օրվա հյուրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, դիրիժոր Դանիել Դանիելյանն էր։ Հանդիպման թեման՝ արվեստի, հատկապես երաժշտության դերը մարդու կյանքում, ինչպես նաև մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությունը։
Փոխնախարարը հետաքրքիր օրինակներով ու անկեղծ զրույցով շեշտեց կրթության և շարունակական ինքնազարգացման դերը՝ որպես կյանքի դժվարությունները պատվով հաղթահարելու ու սեփական ուղին վստահությամբ անցնելու կարևոր պայման։
«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը իրականացվում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, աջակցել նրանց ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։


