Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը
30.10.2025
Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։
Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։
Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։


