Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Տավուշի մարզային փուլը

25.10.2025

Հոկտեմբերի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվել է 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Տավուշի մարզային փուլը։


Մրցաշարի նպատակն է՝
մասսայականացնել լող մարզաձևը,
երեխաների շրջանում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարը,
բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ հետագայում նրանց ընդգրկելու Հայաստանի Հանրապետության առաջնություններում։


Լողի մրցաշարը անցկացվել է երկու տարիքային խմբով՝
3-6-րդ դասարանների աշակերտների համար՝ 50 մետր ազատ ոճով,
7-12-րդ դասարանների աշակերտների համար՝ 100 մետր ազատ ոճով։

Տավուշի մարզային փուլին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 62 դպրոցական, որոնցից 16-ը ճանաչվել են հաղթողներ։ Նրանցից կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը 2025 թվականի նոյեմբերի 22-ին կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի հանրապետական փուլին։

Մրցաշարը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի և Տավուշի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:39:28